Կրքերը չեն հանդարտվում. ֆուտզալի Հայաստան–Ուկրաինա հանդիպումից հետո կողմերը դիմել են ՈւԵՖԱ
https://parstoday.ir/hy/news/armenia-i241938-Կրքերը_չեն_հանդարտվում._ֆուտզալի_Հայաստան_Ուկրաինա_հանդիպումից_հետո_կողմերը_դիմել_են_ՈւԵՖԱ
Ֆուտզալի՝ սկանդալով ավարտված Հայաստան-Ուկրաինա հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։
(last modified 2026-01-24T14:14:44+00:00 )
Հունվար 24, 2026 17:44 Asia/Tehran
  • Կրքերը չեն հանդարտվում. ֆուտզալի Հայաստան–Ուկրաինա հանդիպումից հետո կողմերը դիմել են ՈւԵՖԱ

Ֆուտզալի՝ սկանդալով ավարտված Հայաստան-Ուկրաինա հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։

Բանն այն է, որ հունվարի 22-ին Լիտվայում անցկացված Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի առաջին խաղում ուկրաինացի ֆուտբոլիստները հրաժարվել են ձեռքսեղմումով ողջունել Հայաստանի հավաքականի այն անդամներին, ովքեր հանդես են գալիս նաև Ռուսաստանի Դաշնության առաջնությունում։

Ուկրաինացի երկրպագուներն իրենց հերթին ամբողջ խաղի ընթացքում հանդուգն պահվածք են դրսևորել՝ զանազան վիրավորական վարկարկումներ անելով ու ժեստեր ցույց տալով։

Խաղի ավարտից հետո, ի պատասխան այս ամենի, Հայաստանի հավաքականի խաղացող Դենիս Նևեդրովը գրառում է արել իր ինստագրամյան էջում:

Դրանից հետո ուկրաինական կողմը բողոքով դիմել է ՈւԵՖԱ-ին, իր հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս նամակ է հղել ՈւԵՖԱ՝ ներկայացնելով իրական պատկերը։

«ՀՖՖ-ն ներկայացրել է դիտարկումներ, ըստ որոնց` ուկրաինական կողմի բողոքն անհիմն է»,- նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

Ֆեդերացիայից խոստանում են իրավիճակի շուրջ այլ մանրամասներ հայտնել։