Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից
https://parstoday.ir/hy/news/armenia-i242142-Որոշում_կկայացվի_բոլոր_հարցերի_պատասխանն_ունենալուց_հետո._Փաշինյանը_խոսեց_նոր_ատոմակայանից
ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։
(last modified 2026-01-29T05:47:45+00:00 )
Հունվար 29, 2026 09:17 Asia/Tehran
  • Որոշում կկայացվի բոլոր հարցերի պատասխանն ունենալուց հետո. Փաշինյանը խոսեց նոր ատոմակայանից

ՀՀ–ում նոր ատոմակայան կառուցման որոշում կկայացվի, երբ բոլոր հարցերի պատասխանները լինեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողի այն հարցին` ՀՀ կառավարությունն արդեն կայացրե՞լ է որոշում, որ այս հարցում համագործակցելու է ԱՄՆ–ի հետ` հաշվի առնելով Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսի 8–ին ստորագրված փաստաթղթերը։

Լրագրողը նաև հիշեցրեց, որ ատոմակայաններ կառուցելու հարցում աշխարհում առաջատարը Ռուսաստանն է, ու անգամ Թուրքիան ձգտում է այս հարցում համագործակցել ՌԴ հետ։

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Վաշինգտոնում ստորագրվել է մտադրությունների մասին 3 հուշագիր։ Դրանցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան։

Նա վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունն իր համագործակցությունը զարգացնում է տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների` Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ։

«Անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխանները ստանալուց հետո»,– հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով` որևէ փորձագետի մտահոգություն, տեսակետ չի անտեսվելու, անարձագանք չի մնալու։