Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i242274-Ադրբեջանի_տարածքով_Ռուսաստանից_Հայաստան_է_ուղարկվել_հացահատիկով_բեռնված_25_վագոն
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
(last modified 2026-02-01T14:06:18+00:00 )
Փետրվար 01, 2026 17:36 Asia/Tehran
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն՝ 1 746 տոննա ընդհանուր քաշով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Գնացքը շարժվել է Բալաջարի կայարանից, ապա կանցնի Վրաստանի տարածքով, որից հետո կուղևորվի Հայաստանի Դալարիկ կայարան։

Այս պահի դրությամբ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով արդեն Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 285 վագոն ՝ մոտ 19 900 տոննա հացահատիկ:

Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025-ի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։

Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հաջորդ խմբաքանակը՝ 8 վագոն, Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից ուղարկվեց դեկտեմբերի 23--ին։

2025–ի դեկտեմբերի 19-ին էլ Հայաստան հասավ 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։ 2026–ի հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: