Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ–ում ընդունել էՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Այս մասին տեղեկանում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեծ նշված է, որ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը:
«Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին»,– նշված է հողադագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հունվարի 14–ի ի ասուլիսում կոշտ քննադատել էր ՀՀ իշխանություններին` Հայաստանում Իրանի կառավարության դեմ ցույցերը թույլատրելու համար։