Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին. ի՞նչ են քննարկել
https://parstoday.ir/hy/news/armenia-i242352-Փաշինյանն_ընդունել_է_Հնդկաստանի_ԶՈւ_պաշտպանության_շտաբի_պետին._ի_նչ_են_քննարկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-02-03T15:06:05+00:00 )
Փետրվար 03, 2026 18:36 Asia/Tehran
  • Փաշինյանն ընդունել է Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետին. ի՞նչ են քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Փաշինյանն ընդունել է Չաուհանի գլխավորած պատվիրակությանը և նշել, որ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։