Բաքուն կրկնել է Երևանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները
Pars Today - Ադրբեջանի նախագահը կրկին հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է Երևանից․ հենց որ Հայաստանը համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել «հենց հաջորդ օրը»։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում Իլհամ Ալիևը շեշտեց, որ Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հստակորեն փոխանցվել է Երևանին վերջին տարիների ընթացքում։
ISNA լրատվական գործակալությունը հղում անելով Անատոլու լրատվական գործակալությանը,հաղորդել է, որ Ալիևը նշել է, «Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է իրականացվեն իրավական բարեփոխումներ՝ նպատակ ունենալով վերացնել այն ինչը Բաքուն անվանում է «տարածքային պահանջներ» Ադրբեջանի նկատմամբ։ Նա նաև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած նիստը համարել է կարևոր քայլ խաղաղության ճանապարհին և նշել, որ ներկայիս գործընթացը կարող է հանգեցնել երկու երկրների միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտին։
Ադրբեջանի նախագահը հստակեցրել է, որ այս նախապայմանը չի համարում միջամտություն Հայաստանի ներքին գործերին, այլ համարում է անհրաժեշտ քայլ՝ ապագայում տարածքային պահանջների վերստին առաջ քաշելը կանխելու համար։
Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցը դարձել է ներքին հիմնական մարտահրավերներից մեկը և պահանջում է բարդ իրավական ընթացակարգեր և հանրաքվե։
Այն պայմաններում ,երբ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական զարգացումներ և նոր տարանցիկ նախագծեր են ձևավորվում, վերլուծաբանները կարծում են, որ խաղաղության գործընթացի ապագան առավելաբար կախված կլինի Երևանի քաղաքական և իրավական որոշումներից։