Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով` 1 զոհ և 9 վիրավոր կա
https://parstoday.ir/hy/news/armenia-i243016-Կրակոցներ_Երևանում._նախնական_տեղեկություններով_1_զոհ_և_9_վիրավոր_կա
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Աբելյան փողոցում, հնչած կրակոցների հետևանքով, նախնական տեղեկություններով, կա 1 զոհ, 9 վիրավոր:
(last modified 2026-02-18T14:52:23+00:00 )
Փետրվար 18, 2026 17:50 Asia/Tehran
  • Կրակոցներ Երևանում. նախնական տեղեկություններով` 1 զոհ և  9  վիրավոր կա

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ Աբելյան փողոցում, հնչած կրակոցների հետևանքով, նախնական տեղեկություններով, կա 1 զոհ, 9 վիրավոր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, ինչպես նաև դանակ և արյան հետքեր:

  ՀՀ ներքին գործերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ ոստիկանության ծառայողներն անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Նախնական տվյալներով՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից ոմանց վիճակը գնահատվում է ծանր: Քննիչները պարզում են կրակոցների պատճառները և միջադեպի մասնակիցների ինքնությունը: