ՌԴ գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե ցանկացած հայ պաշտոնյա. Մեդվեդև
Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե ցանկացած հայ պաշտոնյա։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մոտ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, այլ ոչ թե ցանկացած հայ պաշտոնյա»,- ասել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ Հայաստանի ժողովրդի նկատմամբ Ռուսաստանի հատուկ վերաբերմունքի թեմային անդրադարձել է դեռևս Փաշինյանի հետ ունեցած առաջին զրույցի ժամանակ։
«Երբ մենք ծանոթացանք, նա ասաց. «Դուք ինձ երբեք չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ»»,- հիշել է նա։
Անվտանգության խորհրդի փոխնախագահը հավելել է, որ այդ պահին հավաստիացրել է հայկական կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «յուրայիններ ու օտարներ չկան»։