Գնդակը գտնվում է մեր դաշտում. Խոսրով Հարությունյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն ակնհայտ զգացնել է տալիս մի շատ պարզ բան, որ Հայաստանի Հանրապետությունն իր բնականոն կենսագործունեությունն ապահովում է Ռուսաստանի աջակցության, այդ թվում տնտեսական շատ լուրջ աջակցության շնորհիվ, ուստի պետք է դրա հետ հաշվի նստել։
Այս մասին «Հայաստան» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
«Ռուսաստանն ասում է` բարի եղեք հաշվի նստել մեր հետաքրքրությունների հետ»,–նշեց Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ համոզված չէ, որ ՌԴ սահմանափակումները Հայաստանում ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու լավագույն մեթոդն են, սակայն Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարող մի բարեկամ երկրի շահերն անտեսելով այլ երկրների հետ հարաբերություններ ունենալ։
Նախկին վարչապետը համոզված է, որ Հայաստանի նպատակը պետք է լինի արտաքին կապերը հնարավորին չափով դիվերսիֆիկացնել, բայց այդ հարաբերությունները չի կարել ձևավորել Հայաստանի բարեկամ երկրներին վտանգելու կամ նրանց շահերը անտեսելու ճանապարհով։