ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i246082-ՀՀ_ՄԻՊ_ի_ուղերձը_Երեխաների_իրավունքների_պաշտպանության_միջազգային_օրվա_առթիվ
ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
(last modified 2026-06-01T07:37:04+00:00 )
Հունիս 01, 2026 10:24 Asia/Tehran
  •  ՀՀ  ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

«Սիրելի՛ երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Հունիսի 1-ը կարևոր առիթ է` ևս մեկ անգամ վերահաստատելու, որ յուրաքանչյուր երեխայի իրավունքների ապահովումը պետության և հասարակության առաջնային պարտավորություններից են։ Երեխայի իրավունքների լիարժեք իրացումը հնարավոր է միայն այնպիսի միջավայրում, որտեղ ապահովված են անվտանգությունը, արժանապատվության նկատմամբ հարգանքը, կրթության հասանելիությունը, հավասար հնարավորությունները և մասնակցության իրավունքը։

Յուրաքանչյուր երեխա պետք է լինի լսված և պաշտպանված՝ ընտանիքում, կրթական և այլ հաստատություններում ու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Երեխաների նկատմամբ բռնության, խտրականության ցանկացած դրսևորում և նրանց իրավունքների որևէ այլ խախտում անընդունելի է։ Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է ընկած լինի յուրաքանչյուր որոշման և գործողության հիմքում։

Դուք  սիրելի՛ երեխաներ,   իրավունքների լիարժեք կրողներ եք։  Ճանաչե´ք ձեր իրավունքները, իրավական ու էթիկական սկզբունքները նկատի ունենալով` ազատ արտահայտե´ք ձեր կարծիքը և ակտիվ մասնակցություն ունեցե´ք ձեզ վերաբերելի հարցերի քննարկման ու որոշումների կայացման գործընթացներին։  Ձեր անվտանգ, արժանապատիվ և ներդաշնակ զարգացումը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավունքահեն հասարակության կարևորագույն նախապայմաններից է։

Այս օրը նաև կոչ է բոլոր մեծահասակներին՝ առավել պատասխանատու և հետևողական լինելու երեխաների իրավունքների պաշտպանության հարցում ու ձևավորելու այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա զարգանալու, կրթվելու, ստեղծագործելու և իր ներուժն ամբողջությամբ իրացնելու հնարավորություն։

Սիրելի´ երեխաներ,

Մաղթում եմ ձեզ խաղաղ, անվտանգ և երջանիկ մանկություն, առողջություն, նոր ձեռքբերումներ և հաջողություններով լի ճանապարհ»։