Շնորհակալություն հավասարակշռված դիրքորոշումների և աջակցության համար. Փաշինյանը՝ Պուտինին
https://parstoday.ir/hy/news/armenia-i246100-Շնորհակալություն_հավասարակշռված_դիրքորոշումների_և_աջակցության_համար._Փաշինյանը_Պուտինին
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
(last modified 2026-06-01T10:53:43+00:00 )
Հունիս 01, 2026 14:19 Asia/Tehran
  • Շնորհակալություն  հավասարակշռված դիրքորոշումների  և աջակցության համար. Փաշինյանը՝ Պուտինին

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահը  ՀՀ վարչապետին  շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ հղել։   Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին  զանգի և շնորհավորանքի համար։

Երկու երկրի ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ։

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- հայտարարել է վարչապետը։

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով՝ հանդիպման ձևաչափով։