Երևանը դժվարին իրավիճակում է. Հայաստանի սահմանափակ տարբերակները ռուսական գազը փոխարինելու համար
Հայաստանը լուրջ էներգետիկ մարտահրավերի եզրին է, որը պայմանավորված է ռուսական գազից այդ երկրի մեծ կախվածությամբ և Երևանի ու Մոսկվայի միջև քաղաքական լարվածության սրմամբ։ Ռուսաստանը, որը ապահովում է Հայաստանի գազի կարիքների մոտ 90 տոկոսը, օգտագործում է էներգետիկ լծակները՝ ճնշում գործադրելու Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա, որը վերջին տարիներին ավելի մեծ համագործակցություն է ծավալում Արևմուտքի հետ։
Եթե ռուսական գազի արտահանումը կրճատվի կամ դադարեցվի, ապա Հայաստանը կբախվի էլեկտրաէներգիայի մատակարարման, ձմեռային ջեռուցման և արդյունաբերական գործունեության հետ կապված խնդիրների։ Չնայած Երևանը կարող է որոշ չափով հույս դնել ատոմակայանի, Իրանից էլեկտրաէներգիայի և գազի ներմուծման կամ նույնիսկ նոր տարբերակների վրա, ինչպիսիք են Թուրքմենստանը և Ադրբեջանը, սակայն այս տաբերակներից յուրաքանչյուրը բախվում է տեխնիկական, տնտեսական կամ քաղաքական սահմանափակումների և կարճաժամկետ հեռանկարում չի կարող լիովին փոխարինել ռուսական գազը։
Փաստորեն, Հայաստանի շրջափակված աշխարհագրությունը, հեղուկ գազի հասանելիության բացակայությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական բարդությունները սահմանափակել են այլընտրանքային տարբերակները։ Հետևաբար, Ռուսաստանի կողմից գազի արտահանումը դադարեցնելու կամ կրճատելու ցանկացած քայլ կարող է ավելի բացահայտել Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիությունը և նշանակալի տնտեսական և սոցիալական ծախսեր պարտադրել երկրին։ Այս պատճառով էներգետիկ անվտանգությունը մնում է Հայաստանի ամենակարևոր ռազմավարական թույլ կողմերից մեկը տարածաշրջանային հավասարումների մեջ։