Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i246278-Երևանում_վրաերթի_են_ենթարկել_ընդդիմադիրներին
Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։
(last modified 2026-06-05T16:11:09+00:00 )
Հունիս 05, 2026 19:35 Asia/Tehran
  • Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին

Երևանում վրաերթի են ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված Սոնա Աղեկյանը։

Սիրելի հայրենակիցներ, այս պահին նիկոլականները հենց այս մեքենայով սադրիչ էին ուղարկել, որը վրաերթի ենթարկեց մեր քարոզարշավի անդամներին և հեռացավ։ Ծանր վիրավորում են ստացել քարոզարշավի մեր անդամներից մի քանիսը, այս պահին բոլորին տեղափոխում ենք հիվանդանոց»,– նշել է Աղեկյանը։

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեպքը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, ականատեսների վկայությամբ` սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ։

«Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները` զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը»,– գրել է Տոնոյանը։

ՆԳՆ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին` քաղաքացու և ԲՀԿ աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ այս պահին ընդունվում է հաղորդում, ինչը կփոխանցվի նախաքննական մարմին։