ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851
https://parstoday.ir/hy/news/armenia-i246308-ՀՀ_ընտրողների_ռեգիստրում_ընդգրկված_ընտրողների_ընդհանուր_թիվը_կազմել_է_2_485_851
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
(last modified 2026-06-06T11:05:16+00:00 )
Հունիս 06, 2026 14:26 Asia/Tehran
  • ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված լիազոր մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, նախընտրած վայրի, և հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:

2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախորդ օրվա դրությամբ՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2,485,851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22,734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5,239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: