Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i246350-Գաղտնի_ցուցակներ_կան_ընտրողների_թիվն_ավելացել_է_ԿԸՀ_ից_պարզաբանում_են
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։
(last modified 2026-06-07T16:12:08+00:00 )
Հունիս 07, 2026 19:12 Asia/Tehran
  • Գաղտնի ցուցակներ կան․ ընտրողների թիվն ավելացել է․ ԿԸՀ-ից պարզաբանում են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակել էր, որ ՀՀ-ում ընտրության իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 մարդ, սակայն արդեն այսօր, ներկայացնելով քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալները, նկատեցինք, որ հրապարակվում է ընտրողների մեկ այլ թիվ՝ 2 միլիոն 503 հազար 976 մարդ։

«Հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ընտրողների թիվն ավելացել 18 հազար 125-ով։  ՀՀ  ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ դրանք գաղտնի ցուցակներ են։

Հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք դրանցում կարող են լինել այլազգիների անուններ, ինչին ի պատասխան ԿԸՀ-ից վստահեցնում են, որ ոչ։ «Այն մարդիկ են դրանցում ներառված, որոնց ցուցակները պետք չէ, որ հանրայնացվեն, պետք չէ, որ երևան, թե որ ցուցակներն են։ Այն տվյալներն են, որոնք հրապարակման ենթակա չեն, գաղտնին։ Հայաստանի ԱԺ ընտրություններին իրավունք ունեն ընտրելու բացառապես ՀՀ քաղաքացիները, հետևաբար չի կարող այդտեղ այլազգի լինել»,-ասել է ԿԸՀ խոսնակը»։