Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i246352-Հայաստանում_ավարտվեց_խորհրդարանական_ընտրությունների_քվեարկությունը._փակվեցին_տեղամասերը
Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:
(last modified 2026-06-07T16:18:15+00:00 )
Հունիս 07, 2026 19:42 Asia/Tehran
  • Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ժամը 20։00-ից փակվել են երկրի ամբողջ տարածքում բացված բոլոր 2005 ընտրատեղամասերը, որոնցից 9-ը՝ քրեակատարողական հիմնարկներում:

Մեկնարկել է ձայների հաշվարկը։

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 224 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48,92 %-ը։

 ԿԸՀ-ն երեք ժամը մեկ պարբերականությամբ տրամադրում է մասնակցության ցուցանիշները. տեղամասերի փակման պահի դրությամբ տվյալները կհրապարակվեն ժամը 21:00-ին:

Քվեարկության ընթացքում ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 4000 տեխնիկական սարքավորում, 1758 տեղամասում տեղադրվել են համաժամանակյա հեռարձակումն ապահովող տեսախցիկներ:

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել էին 71 տեղական զանգվածային լրատվության միջոցներ, շուրջ օտարերկրյա ԶԼՄ 180 ներկայացուցիչներ։

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել էր 13 տեղական, 8 միջազգային դիտորդական առաքելություն։

Այցելուի կարգավիճակով ընտրությունները դիտարկել են ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններից անդամներ, ինչպես նաև 14  ընտրական մարմիններից ներկայացուցիչներ։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։