Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
https://parstoday.ir/hy/news/armenia-i246398-Իրանի_նախագահը_շնորհավորել_է_Նիկոլ_Փաշինյանին_խորհրդարանական_ընտրություններում_հաղթանակի_առթիվ
ՀՀ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում դոկտոր Մասուդ Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր շրջանում կամրապնդվի երկու երկրի միջև վերջին տարիների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը և առավել կընդլայնվեն երկու երկրի միջև կառուցողական համագործակցությունները։
(last modified 2026-06-09T08:28:36+00:00 )
Հունիս 09, 2026 11:48 Asia/Tehran
  • Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

ՀՀ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում դոկտոր Մասուդ Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ նոր շրջանում կամրապնդվի երկու երկրի միջև վերջին տարիների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը և առավել կընդլայնվեն երկու երկրի միջև կառուցողական համագործակցությունները։

Այս միտումը մի կողմից կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը, մյուս կողմից՝ մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդմանը՝ տարածաշրջանի երկրների օգնությամբ և համագործակցությամբ։

ԻԻՀ նախագահի ուղերձում ասված է․

«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, 

Ցանկանում եմ հղել Ձեզ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները` Հայաստանի Հանրապետութան խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և Ձերդ Գերազանցության գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի ժողովրդի կողմից Ձեր կառավարությանը վերահաստատված վստահությունը վկայում է ժողովրդի կամքի և ցանկության մասին՝ շարունակելու Կովկասում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքական ուղղությունը: 

Վստահ եմ, որ Ձեր կառավարման նոր շրջանում երկու երկրների միջև առավել ծավալուն և առավել կառուցողական համագործակցության շնորհիվ ավելի կուժեղանա և կամրապնդվի վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում ձևավորված դինամիկ և արգասաբեր ընթացքը. ընթացք, որ կնպաստի երկու երկրների շահերի ապահովմանը և տարածաշրջանում խաղաղության, կայունության ու զարգացման ամրապնդմանը։

Ձերդ գերազանցությանը, Հայաստանի բարեկամ և հարևան պետության կառավարությանն ու ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, երջանկություն, փառք ու պանծանք»,- ասված է ուղերձում։