Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։
Փաշինյանը նշեց, որ պատրաստվում է ներկայացնել դեպի Ռուսաստան արտահանման խնդիրները։
«Այդ նիստին մասնակցություն կունենամ, և, ինչպես ասել եմ, կզբաղվենք այդ հարցերով, սակայն այսօր էլ արդեն իսկ զբաղվում ենք. ԵԱՏՄ ինստիտուտները աշխատում են»,– ասաց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով` դրանք սովորական, ընթացիկ գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ու որոնց ՀՀ իշխանությունը մասնակցություն կունենա։
Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 15-ին Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։
Հիշեցնենք` հունիսի 11–ին հայտնի դարձավ, որ Ռոսսելխոզնադզորը հունիսի 12-ից սահմանափակում է կարանտինային հսկողության ենթակա բոլոր ապրանքների ներմուծումը Հայաստանից և դրանց տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ այլ երկրներ։ Արգելքն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովող հատուկ ալգորիթմ մշակվի։