Թել Ավիվի պարադոքսը․ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ Գազայի ցեղասպանության գործի ֆոնին
«Մաշրեղ» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որում ասվում է, որ Իսրայելի ռեժիմը, կառավարության մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշում ընդունելով՝ տարիներ շարունակ նման դիրքորոշում որդեգրելուց հրաժարվելուց հետո, մտել է իր արտաքին քաղաքականության նոր փուլ։
Ըստ դիտորդների՝ այս քայլը ավելի շատ պայմանավորված է ոչ թե պատմական նկատառումներով, այլ քաղաքական զարգացումներով և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ռեժիմի հարաբերություններով։ Ուժի մեջ մտնելու համար որոշումը պետք է հաստատվի Քնեսեթի կողմից։
Թերթը նշել է, որ այս որոշումը, Միջազգային դատարանում Գազայում Իսրայելի ռեժիմի դեմ ցեղասպանության մեղադրանքների գործի քննության ֆոնին, լուրջ հակասություն է ստեղծել Թել Ավիվի համար։
Հոդվածագիրը հավելում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով՝ Իսրայելը փաստացի ընդունել է, որ պետությունները կարող են որևէ իրադարձություն «ցեղասպանություն» անվանել՝ առանց դատարանի վերջնական վճռին սպասելու։ Այս հանգամանքը դժվարության առաջ է կանգնեցնում Գազայի վերաբերյալ մեղադրանքների դեմ ռեժիմի ներկայացրած փաստարկները։
«Մաշրեղ»-ը հավելել է, որ Թել Ավիվի որոշման ժամանակացույցը և Քնեսեթում քվեարկության հետաձգումը ցույց են տալիս քաղաքական նկատառումների ազդեցությունն այս հարցի վրա։
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որդեգրելով զգուշավոր դիրքորոշում, հայտարարել է, որ Երևանը չի ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանության թեման վերածվի քաղաքական մրցակցությունների և հակամարտությունների գործիքի։