Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i247832-Ֆրանսիայի_դեսպանատանն_անցկացված_միջոցառման_հյուրերից_մի_քանիսը_հայտնվել_են_հիվանդանոցում
Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառումից հետո հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Armat Media-ն։
(last modified 2026-07-18T09:00:44+00:00 )
Հուլիս 18, 2026 12:27 Asia/Tehran
  • Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում

Sputnik. ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառումից հետո հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Armat Media-ն։

Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը (Բաստիլի գրավման օր. խմբ), որին հրավիրված են եղել մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։ Միջոցառումն ու հյուրասիրությունը բացօթյա են եղել՝ սարսափելի շոգի պայմաններում, մատուցվել են նաև ձկնամթերքով կանապեներ։

«Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել է հիվանդանոցում»,– գրել է լրատվամիջոցը:

Armat Media-ի տեղեկություններով՝ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» հյուրանոցը։

Նշենք, որ միջոցառման հյուրերի թվում են եղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը և այլք։