Ամերիկացի պաշտոնյայի այցը Երևան և Հայաստանի ռազմավարական որոշումների վրա ազդեցության աճը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248562-Ամերիկացի_պաշտոնյայի_այցը_Երևան_և_Հայաստանի_ռազմավարական_որոշումների_վրա_ազդեցության_աճը
ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի այցը Երևան և նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կրկին հարցեր են առաջացրել Վաշինգտոնի՝ այս երկրի ռազմավարական որոշումների վրա ազդեցության աճի վերաբերյալ։
(last modified 2026-08-05T13:04:52+00:00 )
Օգոստոս 05, 2026 16:33 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնյայի այցը Երևան և Հայաստանի ռազմավարական որոշումների վրա ազդեցության աճը

ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի այցը Երևան և նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ կրկին հարցեր են առաջացրել Վաշինգտոնի՝ այս երկրի ռազմավարական որոշումների վրա ազդեցության աճի վերաբերյալ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, տնտեսական համագործակցության, էներգետիկայի, տրանսպորտի, արհեստական բանականության ոլորտների զարգացումը, ինչպես նաև նոր ենթակառուցվածքների ստեղծումը։ Քննադատների կարծիքով՝ նման համագործակցության ընդլայնումը մեծացնում է Երևանի կախվածությունը Միացյալ Նահանգներից և կարող է ազդել Հայաստանի քաղաքական ու տնտեսական անկախության վրա։
TRIPP  կամ «Թրամփի ուղի» նախագիծը, որը ներկայացվել էր 2025 թվականին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդունված համատեղ հայտարարության մեջ, շատերի գնահատմամբ ծառայում է Կովկասում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերի ապահովմանը։ Դիտորդների համոզմամբ՝ ամերիկացի պաշտոնյաների շարունակական ներկայությունն ու խորհրդակցությունները Երևանում ավելի են ընդգծում այն հարցը, թե արդյոք Հայաստանի՝ Վաշինգտոնի հետ գնալով սերտացող հարաբերություններն ավելի շատ չեն ծառայո՞ւմ տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ընդլայնման ռազմավարությանը, հակառակ ՀՀ ազգային շահերին ծառայելու։