ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը Վրաստանում է. նրան ընդունել է Գեկա Գելաձեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i249304-ՀՀ_արտաքին_հետախուզության_ծառայության_պետը_Վրաստանում_է._նրան_ընդունել_է_Գեկա_Գելաձեն
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ քննարկել է երկու երկրների միջև անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը։
(last modified 2026-08-22T14:38:42+00:00 )
Օգոստոս 22, 2026 17:55 Asia/Tehran
  • ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետը Վրաստանում է. նրան ընդունել է Գեկա Գելաձեն

Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանի հետ քննարկել է երկու երկրների միջև անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը։

Տեղեկությունը հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ պաշտոնական այցի ընթացքում երկու գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպում են անցկացրել՝ քննարկելով Վրաստանի և Հայաստանի միջև ամուր, բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։

«Շեշտվել է երկու երկրների հետախուզական և անվտանգության գերատեսչությունների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը միջազգային անվտանգության դեմ ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քրիստինե Գրիգորյանը  հայտնել իր պատրաստակամությունը` խորացնելու համագործակցությունն առաջնահերթ ոլորտներում։

Վրաստան կատարած այցի ընթացքում Քրիստինե Գրիգորյանը և հայկական պատվիրակությունն այցելել են հետախուզական գործակալություն, որտեղ աշխատանքային հանդիպում են ունեցել ղեկավարության հետ։