Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i250620-Հայկական_սեպը_խանգարում_է_թյուրքական_աշխարհի_կայացմանը._Գառնիկ_Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։
(last modified 2026-09-27T13:05:13+00:00 )
Սեպտեմբեր 27, 2026 16:07 Asia/Tehran
  • Հայկական սեպը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը. Գառնիկ Իսագուլյան

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը վստահեցնում է Արևմուտքը Հայաստանին որպես գործիք է դիտարկում։

Արևմուտքի գլխավոր նպատակը խոշոր տերությունների՝ ՌԴ–ի, Չինաստանի, Իրանի թուլացումն է, ինչի համար օգտագործվում է «թուրքական սեպը»։ «Բաց տեքստով» հաղորդման եթերում այս տեսակետը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Արևմուտքին մշտապես հետաքրքրել է Ռուսաստանի տրոհումը, Չինաստանին թույլ չտալ, որ գլուխ բարձրացնի... և Իրանը։  Իսկ դրանց միջև սեպ խրելու միակ տարբերակը թյուրքական աշխարհի գոյությունն է՝ Կոստանդնուպոլսից մինչև Խաղաղ օվկիանոս։  Հիմա այդ ճանապարհին էլի սեպ կա՝ հայկական սեպը»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Նա նշեց, որ Արևմուտքի համար Հայաստանը ինքնին արժեք չի ներկայացնում, այլ դիտարկվում է որպես գործիք։

«Արևմուտքը ո՛չ մեզ սիրում է, ո՛չ ատում, Արևմուտքի համար մենք արժեք չենք։ Բայց Արևմուտքը ուզում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի տրոհումը... Թուրքական սեպի այդ գործունեությունը ամբողջական ծավալով իրականացնելու համար խանգարում է հայկական սեպը»,- ասաց նա։

Իսագուլյանի կարծիքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը, այսինքն` թյուրքական աշխարհը, Արևմուտքին ներկայանում է որպես հզոր գործոն/գործիք ընդդեմ Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի: Եվ Արևմուտքին հասկացնում են կամ պայման են դնում` եթե ուզում եք, որ մենք Ուկրաինայի նման դառնանք ձեր գործիքը , ապա ձեր միակ ճանապարհը թյուրքական աշխարհի արանքից «հայկական սեպը» հեռացնելն է։

«Եվ արդյունքում Արևմուտքը մեզ պարզապես զոհ է մատուցում այդ մեծ խաղի համար»,– ասաց նա։

Իսագուլյանը շեշտեց, որ հզոր հայկական պետականությունը բխում է միայն տարածաշրջանային որոշակի երկրների ռազմավարական շահերից։