ԻԻՀ դեսպանը հանդիպել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի հետ
Հայաստանի Հանրապետությունում` Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Շիրղոլամին հանդիպել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ` Նարեկ Ապիտոնյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացման և խորացման ուղիները։
Կողմերը քննարկել են էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը, որն իրականացվում է իրանական «Սանիր» ընկերության կողմից։ Կողմերն ընդգծել են ծրագրի իրականացման գործընթացն արագացնելու և առկա հնարավորություններն ու ներուժը երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով արդյունավետ օգտագործելու կարևորությունը։
Քննարկվել է նաև ԻԻՀ և ՀՀ միջև էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքային խմբի նիստի անցկացումը։ Այս համատեքստում ընդգծվել է խորհրդակցությունների շարունակականության և ոլորտում առկա հարցերի համատեղ կերպով ու հետևողական քննարկման, հետամուտ լինելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել նաև նավթի և գազի ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման և փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև այդ ոլորտներում տեխնիկական և տնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է երկու երկրների համապատասխան պաշտոնյաների միջև փոխգործակցության և խորհրդակցությունների շարունակության անհրաժեշտությունը՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման և առկա հնարավորությունների՝ փոխադարձ շահերի հիման վրա արդյունավետ օգտագործման նպատակով։