Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Հայաստանի մարզական կենտրոններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i251050-Իրանի_սպորտի_և_երիտասարդության_հարցերի_նախարարի_այցը_Հայաստանի_մարզական_կենտրոններ
ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դանիամալին, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղեկցությամբ, Երևան կատարած այցի առաջին օրը այցելել է «Ավան» ֆուտբոլային ակադեմիա և հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Էդգար Պետրոսյանի հետ։
(last modified 2026-10-08T14:56:28+00:00 )
Հոկտեմբեր 08, 2026 18:18 Asia/Tehran
  • Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի այցը Հայաստանի մարզական կենտրոններ

ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ահմադ Դանիամալին, Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի ուղեկցությամբ, Երևան կատարած այցի առաջին օրը այցելել է «Ավան» ֆուտբոլային ակադեմիա և հանդիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Էդգար Պետրոսյանի հետ։

Այցի ընթացքում ներկայացվել են ակադեմիայի հնարավորություններն ու ենթակառուցվածքները, այդ թվում՝ ֆուտբոլի և թենիսի մարզադաշտերը, կեցության և մարզական պայմանները, ինչպես նաև միջազգային ուսումնամարզական հավաքներ և մրցաշարեր անցկացնելու համալիրի հնարավորությունները։ Քննարկվել են նաև երկու երկրների միջև սպորտային համագործակցության ընդլայնման ուղղություններն ու հնարավորությունները։

Այնուհետև Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ և Հայաստանի հակադոպինգային գործակալություն, որտեղ համապատասխան կառույցների ղեկավարների հետ մտքեր է փոխանակել կրթական և մասնագիտական ներուժի, ինչպես նաև համատեղ համագործակցության հնարավորությունների շուրջ։

Ահմադ Դանիամալին, անդրադառնալով Իրանի և Հայաստանի միջև առկա մշակութային ընդհանրություններին և բարիդրացիական հարաբերություններին, ընդգծել է առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործման կարևորությունը՝ երկու երկրների միջև սպորտային համագործակցությունն առավել զարգացնելու և ամրապնդելու նպատակով։