Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i35590-Էդվարդ_Նալբանդյանը_ստորագրեց_կլիմայի_փոփոխությունը_նվազեցնելու_մասին_Փարիզյան_համաձայնագիրը
Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2016 12:28 Asia/Tehran
  • Էդվարդ Նալբանդյանը ստորագրեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը

Սեպտեմբերի 20-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի անունից ստորագրեց Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը:

Փարիզում տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի արդյունքում ընդունված համաձայնագիրը,  նախատեսում է գլոբալ տաքացմանը դիմակայելուն ուղղված միջազգային հանրության համատեղ մի շարք քայլեր. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը։

Անցյալ տարի Փարիզյան գագաթաժողովի բացմանը մասնակցել և ելույթ էր ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

Tert.am