Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը
https://parstoday.ir/hy/news/armenia-i39070-Երևանում_կայանալու_է_ՀՀ_ԵՄ_շրջանակային_համաձայնագրի_բանակցությունների_5_րդ_փուլը
Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2016 05:53 Asia/Tehran
  • Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը

Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը:

Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- "Արմենպրես-ի փոխանցմամբ՝  նշեց Սվիտալսկին։

Հոկտեմբերի 18-ին Սվիտալսկիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահություն էր հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:

Armenpress.am