Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը
Հոկտեմբեր 19, 2016 05:53 Asia/Tehran
Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը:
Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- "Արմենպրես-ի փոխանցմամբ՝ նշեց Սվիտալսկին։
Հոկտեմբերի 18-ին Սվիտալսկիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահություն էր հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը:
Armenpress.am
Պիտակ