ՀՀ Նախագահը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ
https://parstoday.ir/hy/news/armenia-i41863-ՀՀ_Նախագահը_պաշտոնական_այցով_մեկնել_է_Արաբական_Միացյալ_Էմիրություններ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 12:32 Asia/Tehran
  • ՀՀ Նախագահը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այցի շրջանակներում Նախագահն առանձնազրույց կունենա Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բեն Զայեդ ալ Նահյանի հետ: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմադ բեն Ռաշիդ ալ Մաքթումի, Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան ալ Քասիմիի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր Բեն Զայեդ Ալ-Նահյանի հետ: Սերժ Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններում կայցելի նաև Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, շեյխ Զայեդ մեծ մզկիթ: ՀՀ Նախագահն այցի շրջանակներում հանդիպում կունենա ԱՄԷ ներդրումային և զարգացման ընկերությունների ղեկավարների հետ:

Հայ-էմիրաթական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով կստորագրվեն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու փոխգործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:

1in.am