Լիբանանի Նախագահ Միշել Աունն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i47416-Լիբանանի_Նախագահ_Միշել_Աունն_ընդունել_է_Հայաստան_այցելելու_հրավերը
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Աունի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 17:01 Asia/Tehran
  • Լիբանանի Նախագահ Միշել Աունն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Աունի հետ։

Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը Լիբանանի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը: Գոհունակություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ նախագահ Աունը պատրաստակամությամբ ընդունեց Հայաստան այցելելու հրավերը։

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց հետագա խորացման հնարավորություններն ու ընդգծեցին տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության կարևորությունը:

Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լիբանանի ներքաղաքական իրավիճակին»։

Armenpress.am