Վահան Մարտիրոսյանը կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին
https://parstoday.ir/hy/news/armenia-i54162-Վահան_Մարտիրոսյանը_կմասնակցի_Գերմանիա_Հայաստան_միջազգային_տնտեսական_համաժողովին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 14, 2017 12:27 Asia/Tehran
  • Վահան Մարտիրոսյանը կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական համաժողովին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։

Այս մասին  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի և Գերմանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ  և հեռահաղորդակցություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, էներգետիկա։

Մեր պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։

1in.am