Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i54248-Էդվարդ_Նալբանդյանը_Մյունխենում_կհանդիպի_Մինսկի_խմբի_համանախագահների_հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2017 08:44 Asia/Tehran
  • Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

1In.am