ՀՀ նախագահը Ֆրանսիային հիշեցրել է Իրանի շուկայում ներկայության շահավետության մասին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ ասաց. «Նկատի առելով Թեհրանի ու Երևանի լավ հարաբերությունները, Հայաստանը պատրաստ է Ֆրանսիայի ընկերություններին օժանդակել Իրանի շահավետ շուկայում ներկայության համար»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը Փարիզում ընդգծեց. «Ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է այստեղ առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը»:
«Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, մենք ևս կլինենք օգտատերերի թվում», - ընդգծել է Հայաստանի նախագահը:
Սարգսյանը հավելեց. «Այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում»: