Մարտ 10, 2017 14:14 Asia/Tehran
  • Երեւանում բացվեց «Հալալ» գրասենյակ. որակը կլինի մահմեդական ավանդույթներին համապատասխան

Երեւանում, այսօր՝ մարտի 10-ին, տեղի է ունեցել «Հալալ» գրասենյակի բացման արարողությունը, որին ներկա էր ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Սուրեն Կարայանի խոսքով՝ «Հալալ» գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանն ու զբոսաշրջիկների թվի աճին եւ տեղական արտադրանքի մուտքը նոր շուկաներ ապահովելուն։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը գրասենյակի հետ համատեղ իրազեկման սեմինարներ  կկազմակերպի տնտեսվարողների համար։

Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հոսեին Ֆախխարին նշել է, որ միջազգային ընկերությունը 1000-ից ավելի տնտեսվարողների «Հալալ» սերտիֆիկատներ է տրամադրել։ Կազմակերպության կողմից տրամադրված սերտիֆիկատը գործում է  Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Միջազգային գրասենյակը գործում է 2004 թվականից։ Աբդուլ Հոսեն Ֆախխարին  նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։ «Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի,առողջապահության եւ ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին եւ հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի եւ մահմեդական երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար»։

«Հալալ» եզրը նշանակում է մթերքի համապատասխանություն մահմեդական ավանդույթներին: Հալալ մակնշմամբ արտադրանքը համարվում է մաքուր արտադրանք։

News.am

 

Պիտակ