Եվրախորհրդարանի պատասխանը ԵԽԽՎ-ին
Ստրասբուրգում ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում քիչ առաջ գրառել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ հայտարարության ամբողջական տարբերակը կտարածվի ԱԺ աշխատակազմի կողմից քիչ անց:
Ըստ Ֆարմանյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներից մեկով, Եվրախորհրդարանը «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
www.pastinfo.am
21/1/2016