Եվրախորհրդարանի պատասխանը ԵԽԽՎ-ին
https://parstoday.ir/hy/news/armenia-i568-Եվրախորհրդարանի_պատասխանը_ԵԽԽՎ_ին
Ստրասբուրգում ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2016 12:32 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի պատասխանը ԵԽԽՎ-ին

Ստրասբուրգում ավարտվեց ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը, որի արդյունքում ընդունվեց եզրափակիչ հայտարարություն:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում քիչ առաջ գրառել է ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ հայտարարության ամբողջական տարբերակը կտարածվի ԱԺ աշխատակազմի կողմից քիչ անց:

Ըստ Ֆարմանյանի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումներից մեկով, Եվրախորհրդարանը «լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ, մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին համահունչ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդ կերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

www.pastinfo.am

21/1/2016