Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i58924-Կիպրոսի_խորհրդարանը_միջազգային_հանրությանը_կոչ_է_արել_ճանաչել_Հայոց_ցեղասպանությունը
Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը, հայտնում է է kibrispostasi.com կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 10, 2017 08:22 Asia/Tehran
  • Կիպրոսի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել 1915 թվականին իրագործված ցեղասպանությունը, հայտնում է է kibrispostasi.com կայքը:

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթում շեշտել է, որ Կիպրոսն առաջիններից է աշխարհում ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ 1990 թվականին Կիպրոսի խորհրդարանն ապրիլի 24-ը հռչակել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Ավելի ուշ Կիպրոսի խորհրդարանը նաև ընդունել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Դիմիտրիս Սիլուրիսը քննադատել է Թուրքիային, որ մեկ դար անց էլ այն շարունակում է ժխտել հայերի դեմ իրագործվածը, և կոչ է արել միջազգային հանրությանն ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Խորհրդարանի նիստին ելույթ է ունեցել նաև հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, որը շեշտել է, որ մեկ դար անց հայ ժողովուրդը ձգտում է ոչ թե վրեժի, այլ արդարության:

Tert.am