Թեհրանի հայոց թեմի առաջնորդ.«Իրաքում և Սիրիայում այսօր իրականացվող ոճրագործությունները ցեղասպանություն են»
https://parstoday.ir/hy/news/armenia-i60180-Թեհրանի_հայոց_թեմի_առաջնորդ._Իրաքում_և_Սիրիայում_այսօր_իրականացվող_ոճրագործությունները_ցեղասպանություն_են
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ արք. Սեպուհ Սարգսյանն ասել է.«Այսօր Իրաքում և Սիրիայում կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես ասորիների և քաղդեացիների դեմ իրականացվող ոճրագործությունները, կրկնությունն ու շարունակությունն են անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 24, 2017 12:35 Asia/Tehran
  • Թեհրանի հայոց թեմի առաջնորդ.«Իրաքում և Սիրիայում այսօր իրականացվող ոճրագործությունները ցեղասպանություն են»

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ արք. Սեպուհ Սարգսյանն ասել է.«Այսօր Իրաքում և Սիրիայում կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես ասորիների և քաղդեացիների դեմ իրականացվող ոճրագործությունները, կրկնությունն ու շարունակությունն են անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների»:

Երկուշաբթի ապրիլի 24-ին «Օսմանական Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք Սարգսյանն ասել է.«Աշխարհում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների անպատիժ մնալու փաստը դարձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում այսօրվա ցեղասպանությունների պատճառը»:

Իրանահայության մասին Սրբազանն ասել է.«Պատմական փաստերի համաձայն՝ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանի սահմանները պաշտպանելու հարցում: Հայերն Իրանում նաև իրանցիներ են ՝ ունենալով սերտ կապեր Իրանի հասարակական ու մշակութային ոլորտների հետ»:

Խոսելով 102 տարի առաջ ՝ 1915 թվականին զոհված հայերի մասին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդը նշել է.«Իրանցիների անդորրը հայերի գերակա նպատակներից է։ Ցեղասպանության օրերին Իրանը եղել է հայերի կողքին և դարձել հայերի ապաստանը»:

Սեպուհ արք.  Սարգսյանը նաև ասել է.«Ժողովուրդը, որը չի մոռանում իր պատմությունն ու անցյալը և պայքարում է իր իրավունքները վերականգնելու համար, ի վերջո հաղթող է լինելու»: