Թեհրանի հայոց թեմի առաջնորդ.«Իրաքում և Սիրիայում այսօր իրականացվող ոճրագործությունները ցեղասպանություն են»
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ արք. Սեպուհ Սարգսյանն ասել է.«Այսօր Իրաքում և Սիրիայում կրոնական փոքրամասնությունների՝ մասնավորապես ասորիների և քաղդեացիների դեմ իրականացվող ոճրագործությունները, կրկնությունն ու շարունակությունն են անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների»:
Երկուշաբթի ապրիլի 24-ին «Օսմանական Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ Արք Սարգսյանն ասել է.«Աշխարհում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների անպատիժ մնալու փաստը դարձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքում և Սիրիայում այսօրվա ցեղասպանությունների պատճառը»:
Իրանահայության մասին Սրբազանն ասել է.«Պատմական փաստերի համաձայն՝ հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել Իրանի սահմանները պաշտպանելու հարցում: Հայերն Իրանում նաև իրանցիներ են ՝ ունենալով սերտ կապեր Իրանի հասարակական ու մշակութային ոլորտների հետ»:
Խոսելով 102 տարի առաջ ՝ 1915 թվականին զոհված հայերի մասին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդը նշել է.«Իրանցիների անդորրը հայերի գերակա նպատակներից է։ Ցեղասպանության օրերին Իրանը եղել է հայերի կողքին և դարձել հայերի ապաստանը»:
Սեպուհ արք. Սարգսյանը նաև ասել է.«Ժողովուրդը, որը չի մոռանում իր պատմությունն ու անցյալը և պայքարում է իր իրավունքները վերականգնելու համար, ի վերջո հաղթող է լինելու»: