Հայաստանը տեղեկացրեց հումանիտար օժանդակությունների բեռնվածք Սիրիա առաքելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i61304-Հայաստանը_տեղեկացրեց_հումանիտար_օժանդակությունների_բեռնվածք_Սիրիա_առաքելու_մասին
Մոսկվայում այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը մոտ ապագայում Սիրիա կառաքի հումանիտար օժանդակությունների երրորդ բեռնվածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 07:30 Asia/Tehran
  • Հայաստանը տեղեկացրեց հումանիտար օժանդակությունների բեռնվածք Սիրիա առաքելու մասին

Մոսկվայում այցով գտնվող ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկիրը մոտ ապագայում Սիրիա կառաքի հումանիտար օժանդակությունների երրորդ բեռնվածքը:

Համաձայն Մոսկվայից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ռուսաստանի «Ռաշա Թուդեյ» հեռուստակայանին տված հարցազրույցում այս մասին հայտարարելով, հավելել է. «Մենք Սիրիայում պատերազմից տուժած ժողովրդին օժանդակելու ջանքերում միացել ենք Ռուսաստանին և ՀՀ հումանիտար օժանդակությունների բեռնվածքը Սիրիա տեղափոխելու համար շնորհակալություն ենք հայտնում Ռուսաստանի ԶՈՒ-ին»:

ՀՀ պաշտպանության նախարարը նաև տեղեկացրել է Սիրիայի տարբեր բաժիններում ականազերծման բնագավառում ռուսների հետ համագործակցության մասին:

«Այս ամիս Սիրիա կառաքվի ՀՀ հումանիտար օժանդակությունների երրորդ բեռնվածքը»,-հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը: