ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Ստեփանակերտ կայցելեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i63262-ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_համանախագահները_Երեւան_ու_Ստեփանակերտ_կայցելեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Երեւան ու Ստեփանակերտ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2017 11:29 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան ու Ստեփանակերտ կայցելեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի սկզբին կայցելեն Երեւան ու Ստեփանակերտ:

Այս մասին մայիսի 30-ին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով՝ այցը կկայանա շուրջ 10 օր անց: Միջնորդները կլինեն Երեւանում, իսկ հետո մտադիր են մեկնել Ստեփանակերտ:

Պատասխանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ նախագահների մակարդակով հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Նալբանդյանը նշեց, որ եռանախագահների այցի ընթացքում, եթե նման առաջարկ լինի, հնարավոր է քննարկվի նաեւ ԱԳ նախարարների հանդիպման հարցը՝ հետագայում նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

News.am