«Social Progress Index 2017». Հայաստանն առաջ է անցել Ռուսաստանից և Ադրբեջանից
Հունիս 27, 2017 09:09 Asia/Tehran
Միջազգային հետազոտական «Social Progress Imperative» կազմակերպությունը հրապարակել է «Social Progress Index 2017» վարկանշային աղյուսակը, որը սահմանում է աշխարհի բոլոր երկրներում կյանքի մակարդակը:
ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 59-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Բելառուսից (65), Ռուսաստանից (67), Ադրբեջանից (76), Ղազախստանից (74) և հետխորհրդային այլ երկրներից:
Վականշային աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվել է Դանիան:
Social Progress Index-ը կազմելիս հաշվի են առնվում բժշկության, կրթության հասանելիությունը, կենսամակարդակը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունը և խոսքի ազատությունը:
armedia.am/
Պիտակ