Հետազոտություն. ՀՀ ու Ղարաբաղի կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i66048-Հետազոտություն._ՀՀ_ու_Ղարաբաղի_կանայք_8000_տարում_գենետիկորեն_գրեթե_չեն_փոխվել
Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 04:53 Asia/Tehran
  • Հետազոտություն. ՀՀ ու Ղարաբաղի կանայք 8000 տարում գենետիկորեն գրեթե չեն փոխվել

Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել:

Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում: «Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», - գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում (մեջբերումն՝ ըստ Eurekalert-ի): Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գենոմները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂ բնակիչների գենոմի հետ: Նմանատիպ հետազոտություն կանցկացվի նաև Վրաստանում ու Ադրբեջանի արևելքում:

Panarmenian.net