Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է. Ռոսարիա Պուգլիսի
https://parstoday.ir/hy/news/armenia-i66436-Հայաստանը_ՆԱՏՕ_ի_համար_վստահելի_գործընկեր_է._Ռոսարիա_Պուգլիսի
Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 05, 2017 08:33 Asia/Tehran
  • Հայաստանը ՆԱՏՕ-ի համար վստահելի գործընկեր է. Ռոսարիա Պուգլիսի

Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար։

«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ այս մասին ասաց Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին: «Հայ խաղաղապահները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղարար  առաքելություններին Կոսովոյում և Աֆղանստանում։ Մենք սա շատ ենք կարևորում»,- «Արմենպրես»-ի   փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Նաև կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի   կազմակերպության անդամ, արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: «Մենք այստեղ որևէ հակասություն  չենք տեսնում»,- ընդգծեց Պուգլիսին:

Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալն ուրախությամբ նշեց, որ Հայաստանը մասնակցում է նաև  ՆԱՏՕ-ի բարեվարքության ծրագրերին, ինչն օգնում է պայքարել զինված ուժերում կոռուպցիայի դեմ: «Ձեր երկրի  կողմից շատ համարձակ քայլ է այս ծրագրերին մասնակցելը»,- եզրափակեց նա:

Armenpress.am