Դանիան Հայաստանի համար կպարզեցնի վիզային ռեժիմը
Նոյեմբեր 09, 2017 13:27 Asia/Tehran
Դանիան Հայաստանի համար կպարզեցնի վիզային ռեժիմը։ Համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծն հավանություն է ստացել նոյեմբերի 9-ին կառավարության նիստում։
Մասնավորապես, վիզայի դիմումի համար բավարար կլինի մերձավոր ազգականների հրավերը, որոնք կամ Դանիայի քաղաքացի են կամ օրինական հիմունքներով են այնտեղ ապրում։ Վիզային ռեժիմը կպարզեցվի նաեւ պաշտոնական պատվիրակությունների, ուսման եւ եւ բուժման նպատակներով մեկնողների, լրագրողների, գործարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։
News.am
Պիտակ