ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը ժամանել է Երևան
https://parstoday.ir/hy/news/armenia-i77131-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_երեքշաբթի_օրը_ժամանել_է_Երևան
Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրասիճան պատվիրակությունը ժամանել է Երևան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 07:08 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի օրը ժամանել է Երևան

Նոյեմբերի 28-ին ԻԻՀ ԱԳ նախարարի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրասիճան պատվիրակությունը ժամանել է Երևան:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի այցը  տեղի է ունենում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:

Այցի ընթացքում, ԻԻՀ ԱԳ նախարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այցի շրջանակում, իրանական ու հայկական պատվիրակությունները քննարկելու են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, նաև տարածաշրջանային  ու կողմերին հուզող համագործակցային հարցեր:

ԻԻՀ ԱԳ նախարարը և նրան ուղեկցող իրանցի գործարարները Երևանում մասնակցելու են առևտրականների ու ներդրողների հետ հանդիպմանը: