Հայաստանն ու Ռուսաստանը նոր արձանագրությամբ կսահմանեն 2018¬ին ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը
https://parstoday.ir/hy/news/armenia-i77227-Հայաստանն_ու_Ռուսաստանը_նոր_արձանագրությամբ_կսահմանեն_2018_ին_ՀՀ_մատակարարվելիք_գազի_սակագինը
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2¬ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2017 17:23 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ռուսաստանը նոր արձանագրությամբ կսահմանեն 2018¬ին ՀՀ մատակարարվելիք գազի սակագինը

ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում քննարկելու է Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2¬ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին հարցը:

«Արմենպրես»-­ի փոխանցմամբ՝ վերոնշյալ հարցը կքննարկվի գործադիրի նոյեմբերի 30­-ի նիստում: Հիմնավորման համաձայն՝ սույն արձանագրությամբ բնական գազի գինը Հայաստանի համար 2018 թվականի հունվարի 1­-ից մինչև դեկտեմբերի 31-­ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար: Արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը: Հոկտեմբերի 23­-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ որոշում է ընդունվել հաջորդ տարի Հայաստանի համար պահպանել գազի հատուկ սակագինը՝ 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար

Armenpress.am