«Թուրքական ավիաուղիները» նախատեսում է թռիչքներ իրականացնել Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i77409-Թուրքական_ավիաուղիները_նախատեսում_է_թռիչքներ_իրականացնել_Հայաստան
«Թուրքական ավիաուղիների» (THY) գլխավոր տնօրեն Իլքեր Այջըն հայտարարել է ավիաընկերության նոր ուղղությունների նախագծերի մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 15:48 Asia/Tehran
  • «Թուրքական ավիաուղիները» նախատեսում է թռիչքներ իրականացնել Հայաստան

«Թուրքական ավիաուղիների» (THY) գլխավոր տնօրեն Իլքեր Այջըն հայտարարել է ավիաընկերության նոր ուղղությունների նախագծերի մասին։

Թուրքական Airlinehaber կայքի փոխանցմամբ՝ THY-ի ղեկավարը շեշտել է, թե նախատեսում են թռիչքներ իրականացնել Հայաստան։ «Դեպի Հայաստան Թուրքիայից միայն Atlasglobal-մ է թռիչքներ իրականացնում։ Նախատեսում ենք մենք էլ թռչել Հայաստան»,-ասել է նա։

Նշենք, որ այս տարի հունիսի 1-ից դեպի Հայաստան պետք է թռչեր թուրքական լոուքոսթեր «Պեգասուս» ավիաընկերությունը, սակայն անհասկանալի պատճառներով այն չեղարկվեց։

Իսկ 2013 թվականի ապրիլից «Նարեկավանք Տուրը»  կազմակերպել էր Երեւան-Վան ուղիղ չվերթը, սակայն վերջին պահին դա էլ անհասկանալի պատճառներով չեղարկվեց։

News.am