«Թուրքական ավիաուղիները» նախատեսում է թռիչքներ իրականացնել Հայաստան
Նոյեմբեր 30, 2017 15:48 Asia/Tehran
«Թուրքական ավիաուղիների» (THY) գլխավոր տնօրեն Իլքեր Այջըն հայտարարել է ավիաընկերության նոր ուղղությունների նախագծերի մասին։
Թուրքական Airlinehaber կայքի փոխանցմամբ՝ THY-ի ղեկավարը շեշտել է, թե նախատեսում են թռիչքներ իրականացնել Հայաստան։ «Դեպի Հայաստան Թուրքիայից միայն Atlasglobal-մ է թռիչքներ իրականացնում։ Նախատեսում ենք մենք էլ թռչել Հայաստան»,-ասել է նա։
Նշենք, որ այս տարի հունիսի 1-ից դեպի Հայաստան պետք է թռչեր թուրքական լոուքոսթեր «Պեգասուս» ավիաընկերությունը, սակայն անհասկանալի պատճառներով այն չեղարկվեց։
Իսկ 2013 թվականի ապրիլից «Նարեկավանք Տուրը» կազմակերպել էր Երեւան-Վան ուղիղ չվերթը, սակայն վերջին պահին դա էլ անհասկանալի պատճառներով չեղարկվեց։
News.am
Պիտակ