«Առավոտ». «Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն
https://parstoday.ir/hy/news/armenia-i79947-Առավոտ_._Իսլամական_պետությունը_փորձում_է_մուտք_գործել_Հայաստա_ն
«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2017 06:58 Asia/Tehran
  • «Առավոտ». «Իսլամական պետությունը» փորձում է մուտք գործել Հայաստա՞ն

«Առավոտ» թերթը գրում է. «Վստահելի աղբյուրից մեզ հայտնի է դարձել, որ մոտ 10 օր առաջ Հայաստանի ուժային կառույցների կողմից կանխվել է միջազգային ահաբեկչական խմբավորում հանդիսացող «Իսլամական պետության» անդամներից մեկի՝ մեր երկիր մուտք գործելու փորձը:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեկտեմբերի կեսերին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի սահմանապահ ծառայության եւ ազգային անվտանգության մարմինների կողմից ձերբակալվել է միջինասիական երկրներից մեկի քաղաքացի (անունը հնարավոր չի եղել ճշտել), որը «Իսլամական պետության» անդամ է:

Տվյալ անձը ժամանել էր Թուրքիայից եւ փորձել մուտք գործել Հայաստանի տարածք, ինչն էլ ժամանակին կանխվել է ՀՀ համապատասխան կառույցների կողմից, եւ ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապ ունեցող անձնավորությունը հետ է ուղարկվել Թուրքիա»:

News.am